ՄՅՈւ-ի նորեկ Էդիսոն Կավանին անկեղծացել էր, որ մտածել է կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է Dos de Punta-ն:
«Իհարկե, մտածել եմ ֆուտբոլը թողնելու և գյուղում բնակություն հաստատելու մասին: Ընտանիքիս առողջությունն ամենակարևորն է ինձ համար:
Տեղափոխվեցի ՄՅՈւ, ինչի համար շատ ուրախ եմ: Սպասում եմ իմ առաջին հանդիպմանը և առաջին գոլին «կարմիր սատանաների» կազմում»,-ասել է Կավանին:
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել ՄՅՈւ: Վերջերս նա և իր ընտանիքը վարակվել էին կորոնավիրուսով: