Անգլիական «Վեստ Հեմի» կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը հայտնել է ակումբը լքելու մտադրության մասին, տեղեկացնում է The Times-ը:
«Ուզում եմ բոլորին ապացուցել, որ կարող եմ վերադառնալ իմ նախկին խաղամակարդակին: Միգուցե, դա կանեմ մեկ այլ ակումբում ՝ Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում:
Ինձ բավարար խաղաժամանակ է պետք: Կարծում եմ ՝ հնարավորություն ունեմ մրցաշրջանում 15-20 հանդիպում անցկացնել»,- ասել է Ուիլշերը:
Հիշեցնենք, որ Ուիլշիրը 2018 թվականին է տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Ավելի վաղ նա հանդես էր եկել ՝ «Բորնմուտում» և «Արսենալում»: