«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի դարպասապահ Կեպա Առիսաբալագայի ապագայի մասին։
«Առայժմ հստակություն չկա Կեպայի ապագայի հետ կապված։ Չգիտեմ վերջում ինչ կլինի։ Դրա համար էլ հիմա հնարավոր ինչ-որ բաների մասին չեմ խոսի»,-Լեմպարդի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը պլանավորում է մնալ, նույնիսկ եթե ակումբը դարպասապահի դիրքի համար մրցակից գնի։ Կեպան ուզում է գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի կողմից շանս ստանալ, որպեսզի դրսևորի իրեն։
25-ամյա Կեպան «Չելսի» էր տեղափոխվել 2018 թվականին «Աթլետիկից» ռեկորդային 80 մլն եվրոյով, սակայն հետո խաղի պատճառով քննադատության էր արժանացել։ Իսպաանացու պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2025-ի ամառ։