«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը մոտ է թիմից հեռանալուն: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ գերմանացին չի մասնակցի «Բարնլիի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության խաղին: Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը դեռ խաղադաշտ դուրս չի եկել՝ Պրեմիեր լիգայի առաջին երկու տուրերում դուրս մնալով թիմի հայտացուցակից:
Նշվում է, որ Ռուդիգերը կհեռանա «Չելսիից» մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը: