«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարծիք է հայտնել, թե ով պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և պետք է ստանա «Ոսկե գնդակը»։ Նա անկասկած լավագույնն է։
Ես ուրախ եմ, որ խաղում եմ այդպիսի ֆենոմենալ ֆուտբոլիստի կողքին»:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին: