«Ռեալի» խաղացողները հրաժարվել են առաջնությունում ու Իսպանիայի Սուպերգավաթ տարած հաղթանակների բոնուսներից։ Այս մասին հայտնում է Tiempe de Juego-ն։
Այդ կերպ, «սերուցքայինների» յուրաքանչյուր խաղացող պետք է 700 հազար եվրո ստանար ազգային առաջնությունը հաղթելու համար։ Եվս 300 հազար եվրո ակումբը խաղացողներին պետք է վճարեր Սուպերգավաթը հաղթելու համար։
Սակայն թիմը հրաժարվել է այդ բոնուսներից, քանի որ «Ռեալը» տնտեսական բարդ վիճակում է հայտնվել։ Այդ ձևով ֆուտբոլիստները մոտ 20 մլն եվրո են խնայել ակումբի համար։