«Լիվերպուլի» պաշտպան Կի-Յան Հուվերը պաշտոնապես տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն»: Անգլիական ակումբը 18-ամյա նիդերլանդացի ֆուտբոլիստի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել։
Տրանսֆերի գումարը կազմել է 9 միլիոն ֆունտ։
2018-ին Հուվերը «Այաքսից» տեղափոխվեց «Լիվերպուլ»: «Կարմիրների» կազմում աջ պաշտպանը, որը կարող է խաղալ նաև պաշտպանության կենտրոնում, անցկացրել է 4 հանդիպում և դարձել գոլի հեղինակ Անգլիայի լիգայի գավաթի նախորդ տարվա «ՄԿ Դոնսի» դեմ խաղում:
Ki-Jana Hoever becomes our fourth summer addition.
✍️🗞
— Wolves (@Wolves) September 19, 2020