«Յուվենտուսի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում: Արգենտինացին պայմանագիր է կնքել Մայամիի «Ինտերի» հետ: Այս մասին հաղորդվում է ամերիկյան ակումբի թվիթերյան էջում:
«Առանց ավելորդ խոսքերի … Բարի գալուստ Ինտեր Մայամի, Գոնսալո Իգուաին»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գոնսալո Իգուաինի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբեր: Իգուաինը կստանա նույն աշխատավարձը, ինչ «Յուվենտուսում»՝ տարեկան 7,5 միլիոն եվրո:
Արգենտինացին 2016-ին «Նապոլիից» է տեղափոխվել «Յուվենտուս»: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվելու էր հաջորդ ամառ: Հարձակվողը «ծեր սենյորայի» կազմում անցկացրել է 149 հանդիպում և դարձել է 66 գոլի հեղինակ:
Without further ado…
Welcome to Inter Miami, Gonzalo Higuaín! pic.twitter.com/tZ8uPkbqeq
— Inter Miami CF (@InterMiamiCF) September 18, 2020