Լոնդոնի «Տոտենհեմը» ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի խաղում 0-1 հաշվով պարտվեց «Էվերթոնին»։
«Խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական կարիերայում սա առաջին դեպքն է, երբ նրա թիմը պարտություն է կրում մեկնարկային տուրի խաղերում։ Այս մասին գրում է Opta-ն։
Մեկնարկային տուրերի նախորդ 18 խաղերում պորտուգալացի մասնագետի թիմերը 11 հաղթանակ էին տարել ու 7 ոչ-ոքի խաղացել։ Սա առաջին պարտությունն է։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն նախորդ տարվա աշնանն է գլխավորել «Տոտենհեմը»։