Շարունակվում է ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020/21 թվականների խաղարկության մեկնարկային տուրը։ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմը» սեփական դաշտում ընդունել էր Կառլո Անչելոտիի «Էվերթոնին»։
Հանդիպման միակ գնդակը խփվեց 2-րդ կեսի մեկնարկում։ «Իրիսներին» առաջ մղեց 23-ամյա հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։ «Էվերթոնը» կարողացավ պահել նվազագույն առավելությունն ու հաղթել մրցակցին 1-0 հաշվով։