«Մանչեսթեր Սիթին» քննարկում է «Անդերլեխտի» կիսապաշտպան Ժերեմի Դոկուին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն, «քաղաքաբնակները» մտադիր են օգտվել այն բանից, որ բելգիացիների գլխավոր մարզիչը Վենսան Կոմպանին է՝ թիմի նախկին պաշտպանը, ով կարող է օգնել անգլիական ակումբին ձևակերպել բելգիացու տրանսֆերը:
Նոր մրցաշրջանում Դոկն արդեն չորս հանդիպում է անցկացրել Բելգիայի առաջնությունում՝ դառնալով մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: