Նյու-Յորքում շարունակվող Թենիսի կանանց Ցինցինատի-Մասթերս մրցաշարի կիսեզրափակչի մասնակիցները հայտնի են: Քառորդ եզրափակչում Թունիսցի Ունս Ջաբիրը Վիկտորիա Ազարենկայի դեմ խաղում դիմադրեց միայն առաջին սեթում՝ չնայած թայ-բրեքում պարտությանը: Երկրորդ սեթում Ջաբիրը պարտվեց 2-6 հաշվով ու լքեց պայքարը:
Էլիս Մերտենսը 2 սեթում՝ 6:1, 6:3 հաշվով առավելության հասավ Ջեսիկա Պեգուլայի նկատմամբ: Նաոմի Օսական մեծ դժվարությամբ՝ 3 սեթում՝ 4:6, 6:2, 7:5 հաշվով պարտության մատնեց Աննա Կոնտավեյտին: Հետաքրքիր պայքար ծավալվեց Յոհաննա Կոնտայի ու Մարիայի Սակկարիի դիմակայությունում: 1 ժամ 34 րոպե տևած պայքարում բրիտանացին հաղթեց 6:4, 6:3 հաշվով: Եզրափակչի ուղեգրերի համար կմրցեն Կոնտան ու Ազարենկան, Մերտենսն ու Օսական: