Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 3-րդ տուրում «Լեռնային Արցախը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանքին»:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վեստ Արմենիան» 6:1 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտ-2»-ի նկատմամբ:
Այս տուրից հետո «Լեռնային Արցախը» վաստակած 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Վեստ Արմենիան» ունի 6, «Նորավանքը»՝ 3 միավոր: