«Միլանը» կարող է ձեռք բերել հարձակվող Լա Լիգայից: Ըստ Mundo Deportivo-ի, այս տարբերակը հնարավոր է, եթե իտալական ակումբը չկարողանա համաձայնեցնել նոր պայմանագիր 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
Իր հերթին, La Gazetta dello Sport-ը գրում է, որ «Միլանը» բանակցություններ է վարում շվեդ հարձակվողի հետ, բայց կողմերը դեռ համաձայնության չեն եկել: Եվ խոսքը փողի մասին չէ, այլ, ըստ երևույթին, խաղացողի կասկածներն է «Միլանի» ծրագրերի հեռանկարների վերաբերյալ:
Եթե ակումբը չկարողանա համոզել, որպեսզի Զլատանը մնա, «Միլանը» կփորձի ձեռք բերել կամ «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին, կամ Մադրիդի «Ատլետիկոյից» Անխել Կորեային: