Որոշվել է Բ Սերիայի փլեյ-օֆֆ փուլի հաղթողը, որը իրվունք է տալիս մասնակցելու Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանին: Դա «Սպեցիան» է, որը երկու հանդիպումների արդյունքով առավելության հասավ «Ֆրոսինոնեի» նկատմամբ:
Փլեյ-օֆֆի եզրափակիչի առաջին խաղում «Սպեցիայի»՝ 1-0 հաշվով տարած հաղթանակից հետո, Ալեսանդրո Նեստայի «Ֆրոսինոնեն» պատասխան խաղում ռևանշի հասավ նույն հաշվով: Ըստ կանոնակարգի, լրացուցիչ ժամանակ չի եղել. եթե երկու խաղերի արդյունքով դիմակայությունում հավասար հաշիվ է, ապա հաղթող է համարվում այն թիմը, որը Բ Սերիայի կանոնավոր առաջնությունում ավելի բարձր հորիզոնական էր զբաղեցրել:
Քանի որ «Սպեցիան» Բ Սերիայի առաջնությունում ավելի բարձր տեղ էր զբաղեցրել, քան «Ֆրոսինոնեն» (համապատասխանաբար 3-րդ և 8-րդ տեղեր), ապա Ա Սերիայի ուղեգիր է նվաճել հենց «Սպեցիան»:
«Սպեցիան» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա Ա Սերիայում: