Բուլղարիայի առաջնության 27-րդ տուրում «Լուդոգորեցը» հաղթեց «Բերոյե» ակումբին և 9-րդ անգամ անընդմեջ դարձավ այդ երկրի չեմպիոն:
Թիմը վաստակեց 65 միավոր և անհասանելի դարձավ իր մրցակիցների համար:
Հիշեցնենք, որ «Լուդոգորեցը» չեմպիոնական տիտղոսների թվով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը ՝ զիջելով Սոֆիայի ԲԿՄԱ-ին (31) և «Լևսկիին» (26):