Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դարձել է առաջին մարզիչը, որը Պեպ Գվարդիոլայի թիմին երեք անգամ դուրս է թողել Չեմպիոնների լիգայից։ Այս մասին հայտնում է Squawka-ն։
Անչելոտին առաջին անգամ Գվարդիոլային հաղթել է 2014 թվականին, երբ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հաղթել է Մյունխենի «Բավարիային» (1:0, 4:0): Երկրորդ անգամ իտալացի մասնագետը հաղթել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզչին 2022 թվականին։ Այնուհետև «սերուցքայինների» գլխավորությամբ Անչելոտին հաղթել է Գվարդիոլայի «Սիթիին» (3:4, 3:1) և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ։
Նշենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կհանդիպի «Բավարիային»։ Մյուս կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» կխաղա ՊՍԺ-ի հետ։