ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային հավաքականը հրապարակել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար թիմի հայտացուցակը։
12 բասկետբոլիստներից կազմված ցուցակում ընդգրկվել են Լեբրոն Ջեյմսը, Քևին Դյուրանտը, Սթիվեն Կարին, Ջոել Էմբիդը, Ջեյսոն Տատումը, Դևին Բուկերը, Ջրու Հոլիդեյը, Էնթոնի Դևիսը, Բամ Ադեբայոն, Էնթոնի Էդվարդսը, Թայրիս Հալիբյորթոնը և Կավայ Լեոնարդը։
Լեբրոնը չի խաղացել ԱՄՆ-ի թիմում 2012 թվականից ի վեր, իսկ Կարին երբեք չի խաղացել բասկետբոլի օլիմպիական ազգային թիմում:
Դյուրանտը մրցաշարում կպայքարի իր չորրորդ ոսկե մեդալի համար: