Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է կարիերայի ընթացքում 700 գոլի հասնելը: Հարձակվողը հոբելյանական գոլը խփել է Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի՝ Ուկրաինայի հետ խաղում (1:2):
«Ոչ բոլորը կարող են հասնել այդ թվին։ Շնորհակալություն իմ թիմակիցներին, գործընկերներին և մարզիչներին, որոնք օգնեցին ինձ դառնալ այն ֆուտբոլիստը, որը ես կամ հիմա։ Հիասթափված եմ, որ չհաղթեցինք, բայց հպարտ եմ թիմով։ Ես չգիտեմ, թե որքան ռեկորդներ ունեմ։ Պետք է վայելել պահը և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնել են ինձ հասնել այս տպավորիչ թվին:
Վերջին անգամ, երբ խաղում էի այդ մարզադաշտում, հաղթեցի Չեմպիոնների լիգայում։ Դա մի գեղեցիկ պահ է անցյալից: Ուկրաինայի հետ լավ էինք խաղում, բայց չկարողացանք հաղթել։ Ես ռեկորդներ չեմ փնտրում, ռեկորդներն են ինձ գտնում»- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal-ը: