Լրագրող Խոսեպ Պեդրերոլը խոսել է Մադրիդի «Ռեալի» և թիմի ավագ Սերխիո Ռամոսի միջև նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին: Ռամոսի պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը:
«Ռեալը» նրան արդեն առաջարկ է արել : Ֆլորենտինո Պերեսն անձամբ է Սերխիո Ռամոսին ասել, թե ակումբը որքան է պատրաստ վճարել նրան: Նա Ռամոսին խնդրել է աշխատավարձը կրճատել 10 տոկոսով: Նույն խնդրանքով նա դիմել է ակումբի մյուս ֆուտբոլիստներին, Յովիչն ու Էդեգորը համաձայնվել են:
Սերխիոն հրաժարվել է : «Ռեալն» ասել է , որ աշխատավարձի կրճատմամբ պատրաստ է 2 տարվա պայմանագիր կնքել, առանց դրա՝ 1 տարվա: Ռամոսն ասել է , որ կսկսի երկու ակումբների առաջարկներ դիտարկել: Այդ ժամանակվանից ի վեր Սերխիոն ոչինչ չի ասել:
Ակումբում հասկանում են, որ նա նոր առաջարկ է փնտրում, և պատրաստվում են նրա հեռանալուն: Եթե Ռամոսը ցանկանա մնալ «Ռեալում», նա ինքը պետք է զանգահարի Պերեսին և ընդունի նրա առաջարկը: Անցել է մոտ մեկ ամիս: «Ռեալում» համակերպվել են, որ նա հունիսի 30-ին կհեռանա»,- Պեդրերոլի խոսքերն է փոխանցում Marca-ն: