Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։
Անտոնիո Կոնտեի սաները վստահ հաղթանակ տարան Իտալիայի գործող չեմպիոնների նկատմամբ 2-0 հաշվով։ Խաղակեսերից յուրաքանչյուրում «ներաձուրիները» մեկական գնդակ խփեցին։ Աչքի ընկան Արտուրո Վիդալն ու Նիկոլո Բարելան։
Այս հաղթաանակից հետո «Ինտերը» միավորների քանակը հասցնում է 40-ի ու հավասարվում է առաջատար «Միլանին։ «Ռոսոներիները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ «Յուվենտուսը» 33 միավորով 5-րդն է։