Հունվարի 16-ին Ձորաղբյուրի մարզաբազայում Երևանի «Արարատն» ու Գյումրու «Շիրակն» ընկերական հանդիպում անցկացրեցին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը Վարդան Արզոյանի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Մի քանի րոպե անց Արթուր Դանիելյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ 18-ամյա Սերոբ Գալստյանը։