Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մտադիր է լքել ակումբը և լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Կողմերն արդեն սկսել են գործող պայմանագիրը խզելու գործընթացը: Չիլիացուն իր կազմում է ցանկանում տեսնել «Ինտերը»:
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման և դարձել ՝ 8 գոլի հեղինակ: