Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Գալաթասարայի» հետ հանդիպման արդյունքը (6:0):
Խաղի մասին
«Մենք աշխատել ենք մինչև խաղի ավարտը, շատ արագ պրեսինգ էինք օգտագործում, երբ գնդակը մեզ մոտ չէր: Իդեալական խաղ էր։
Ռոդրիգոյի հեթ-տրիկի մասին
ՄԵրբ նա շանս ունի, նա օգտվում է դրանից։ Մենք գիտեինք իր հատկանիշների մասին, բայց այսօր նա ամեն ինչ շատ լավ արեց:
Բայց եկեք հանգստություն պահպանենք: Սա անակնկալ չէր նրանց համար, ովքեր դիտել էին Ռոդրիգոյի մարզումները: Եկեք լրացուցիչ ճնշում չգործադրենք:
Մարսելոյի վնասվածքի մասին
«Ես հույս ունեմ, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Նա ինքն անձամբ փոխարինում խնդրեց։ Բժիշկները վաղը կհասկանան ամեն ինչ»։
Բենզեմայի մասին
«Նրա վիճակագրությունը խոսում է իր փոխարեն։ Ամեն ոք, ով սիրում է ֆուտբոլը, գիտի, թե ինչի է ընդունակ Կարիմը։ Այո, այժմ նա գոլերով կրկին ուշադրություն է գրավում, բայց նա այն ֆուտբոլիստն է, որը շատ լավ է համագործակցում իր թիմակիցների հետ»: