«Ֆորտունայի» մարզական տնօրեն Լուտց Պֆաննեշտիլը, ով նախկինում աշխատել էր «Հոֆենհայմում» որպես սկաուտ, բացատրել է, թե ինչու իր նախկին ակումբը 2010-ին ձեռք չի բերել դարպասապահ Տիբո Կուրտուային:
«Հոֆենհայմը հետևում էր նրան, ցանկություն կար նրան ձեռք բերել 2010 թվականին։Մենք մոտ էինք պայմանավորվելուն, բայց նա դպրոցում մաթեմատիկայի հետ կապված խնդիրներ ուներ, և գործարքը չեղյալ հայտարարվեց»,- մեջբերում է Պֆաննեշտիլին Het Laatste Nieuws-ը:
Կուրտուան «Գենկի» սան է, որի առաջին թիմի կազմումհամար նա խաղացել է 2009-ից 2011 թվականներին: Դրանից հետո դարպասապահը, ով այդ ժամանակ 19 տարեկան էր, տեղափոխվեց «Չելսի», որտեղից տեղափոխվեց «Ռեալ» 2018-ին: