Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության հերթական տուրի շրջանակում «Ռուբինը» և «Ուրալը» ոչ-ոքի խաղացին:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն։
Այս խաղից հետո «Ռուբինն» ունի 37 միավոր, ակումբը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է։ «Ուրալը» 25 միավորով 15-րդ տեղում է: