«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է թիմի առաջիկա նպատակների մասին.
«Եթե կարողանանք որքան հնարավոր է շատ միավորներ վաստակել, ապա մեր դիրքը աղյուսակում կարող է զգալիորեն փոխվել։
Այժմ Եվրոպա լիգան մեր առաջնային նպատակն է, և մենք պետք է զգույշ լինենք, քանի որ «Մարսելը» ուժեղ թիմ է:
Մենք շատ խաղացողներ ունենք, ովքեր կարող են փոխել իրավիճակը։ Հինգշաբթի մենք ունենք կիսաեզրափակիչ, որի երկու հանդիպումներն էլ կարևոր են, բայց առաջինը մի փոքր ավելի կարևոր է»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։