Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։
Lրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, առաջիկա շաբաթների ընթացքում «Միլանի» ղեկավարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի մասնագետի հետ համագործակցությունը վաղաժամկետ դադարեցնելու համար։
Իտալական Ա Սերիայի 32 տուրից հետո Պիոլիի սաները վաստակել են 69 միավոր և այժմ երկրորդ տեղում են։
«Ռոսոներիները» 14 միավորով զիջում են «Ինտերին»: Իտալիայի առաջնության վերջին հինգ հանդիպումներում «Միլանը» տարել է չորս հաղթանակ, մեկ անգամ էլ ոչ-ոքի է խաղացել։
Հիշեցնենք, որ Պիոլին միլանյան թիմը գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերին։ 2021/2022 մրցաշրջանում «Միլանը» նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։