Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքով, հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ 51-ամյա ֆրանսիացին բանակցություններ չի վարում «Բավարիայի» հետ, ինչի մասին ավելի վաղ հաղորդվում էր։
Ենթադրվում է, որ Զիդանը ուշադիր հետևում է «Մանչեսթեր Յունայթեդում» իրավիճակին, որտեղ Էրիկ Տեն Հագը կարող է հեռանալ մրցաշրջանի ավարտից հետո:
Զիդանը 2021 թվականի ամռանից առանց աշխատանքի է, երբ երկրորդ անգամ հեռացավ «Ռեալից»։ Նա երկու անգամ գլխավորել է Մադրիդը՝ 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին: