«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին խոսել է Եվրոպա լիգայի 2023/2024 մրցաշրջանի կիսաեզրափակիչում «Բայերի» հետ հանդիպումների մասին։
«Գուցե, նրանք ուզում են հաշվեհարդար տեսնել անցյալ տարվա համար, երբ մենք հաղթեցինք նրանց: Կտեսնենք, թե ինչ կլինի, բայց ակնհայտ է, որ մենք ֆավորիտ չենք համարվում։
Երևի ինչ-որ մեկը սպասում էր «Միլանին» Եվրոպայի լիգայի 1/2 եզրափակիչում։ Ես շատ եմ հարգում Խաբի Ալոնսոյին դեռ այն ժամանակվանից, երբ նա խաղացող էր»,- Դե Ռոսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։