«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Գրեմ Սունեսը «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթին համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։
«Սլոթի՝ «Լիվերպուլում» նշանակվելու հարցում ինձ ամենաշատն անհանգստացնում է ոչ թե նրա անփորձությունը, այլ այն, որ նա իր ողջ կարիերան անցկացրել է Նիդերլանդների առաջնությունում:
Մենք միայն պետք է նայենք տեն Հագի աշխատանքին «Մանչեսթեր Յունայթեդում», որպեսզի հասկանանք, թե որքան դժվար կարող է լինել Անգլիայի մարզիչների համար, որոնք վստահում են այն խաղացողներին, որոնց հետ աշխատել են Նիդեռլանդներում: Տեն Հագը շատ բարձր կարծիք ուներ Անտոնիի մասին, սատանաները նրա համար վճարեցին 95 միլիոն եվրո, և նա չարդարացրեց սպասելիքները»,- գրել է Սունեսը Daily Mail-ի իր սյունակում: