«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամառ կարող է փոխել թիմի գլխավոր մարզչին։ Էրիկ Տեն Հագի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի մրցաշրջանի ավարտին:
Եթե Տեն Հագը հեռացվի աշխատանքից, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդները կլինեն Գրեհեմ Փոթերը և Ռոբերտո դե Զերբին։
Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Փոթերը ներկայումս ակումբ չունի, իսկ դե Զերբին մարզում է «Բրայթոնը»։ Իտալացին ավելի վաղ ակնարկել էր, որ կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, եթե առաջարկ ստանա որևէ թոփ ակումբից: