ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պայմանագրի ստորագրումից հետո կիսվել է տպավորություններով․
«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում ակումբին, նախագահին և մարզական տնօրենին իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Հուսով եմ՝ կկարողանամ հատուցել այդ վստահությունը։ Ես ֆրանսերեն չեմ խոսում, բայց արդեն սկսել եմ լեզուն սովորել։ Իմ սիրելի ոճը հարձակողական է, շատ հարձակվողական, երկրպագուների համար հետաքրքիր և, առաջին հերթին, լավ արդյունքներ տվող ֆուտբոլը։
Ես շատ եմ ուզում սովորել նոր լեզու, ճանաչել գեղեցիկ քաղաքը և այս զարմանալի երկիրը: Ես լի եմ էնտուզիազմով և չեմ համբերում աշխատանքը սկսելու համար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Լուիս Էնրիկեի՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին հայտնի է դարձել այսօր՝ հուլիսի 5-ին։ Նախկինում մասնագետը եղել է Իսպանիայի հավաքականի ղեկին և աշխատել «Բարսելոնայի» հետ։