«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը ճանաչվել է թիմի 2022/23 մրցաշրջանի տարվա լավագույն խաղացող։
Քվեարկության ժամանակ բրազիլացին շրջանցել է հարձակվող Մոհամեդ Սալահին ու պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, որոնք զբաղեցրել են 2-3-րդ տեղերը։
Ալիսոնը «Լիվերպուլում» առաջին անգամ արժանացավ մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակին: Նա ակումբում է 2018 թվականից։
Անցած մրցաշրջանում Ալիսոնը մասնակցել է 47 հանդիպման՝ 17 անգամ անառիկ պահելով իր դարպասը: