ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Կատարում ընթացող ԱԱ 2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Իսպանիայի դեմ խաղում Ճապոնիայի հավաքականի խփած գոլի վերաբերյալ։ Ճապոնացիները 2։1 հաշվով հաղթել էին այդ խաղում։
«Իսպանիայի դեմ խաղում Ճապոնիայի խփած երկրորդ գոլը ստուգվել է VAR-ով՝ պարզելու, թե արդյոք գնդակը հատել է դիմային գիծը, թե ոչ։
VAR-ի պատասխանատուներն օգտագործել են դարպասային գծի տեսախցիկի նկարները։
Մյուս տեսախցիկները կարող են ապակողմնորոշիչ պատկերներ տրամադրել, սակայն առկա ապացույցների համաձայն՝ գնդակն ամբողջությամբ չէր հատել գիծը»,- ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ: