«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է ակումբի առաջիկա տրանսֆերային պլանների մասին, ինչպես նաև հայտնել, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմնա թիմում:
«Ռակիտիչը՞: Մեր կազմը ձևավորված է, և մենք այն համարում ենք լավագույններից մեկը Եվրոպայում: Մենք գոհ ենք մեր ֆուտբոլիստներից: Ես բացառում եմ պաշտպանի ձեռք բերելը:
Մանջուկիչի հետ մենք ընտրեցինք բաժանվելու լավագույն պահը, բայց նրա տրանսֆերը Քաթար չկայացավ, դրա համար էլ նա մնաց մեզ հետ:
Ռոնալդուն շատ կարևոր է մեզ համար: Մենք գոհ ենք նրանից, նա էլ՝ մեզնից: Չեմ կասկածում, որ նա կմնա թիմում թե մինչև այս մրցաշրջանի ավարտը, թե՝ հաջորդ:
Անգամ Նեդվեդն է «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո ադապտացիայի խնդիրներ ունեցել: Վստահ եմ, որ Դե Լիգտը մեծ օգուտ կբերի մեզ: Ռաբյոյին ժամանակ է պետք, քանի որ երկար դադարից հետո նրա համար հեշտ չէ խաղի մեջ մտնելը», — Պարատիչիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: