Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Աուգսբուրգն» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»:
Խաղում խելահեղ պայքար ծավալվեց: Խաղի 56-րդ րոպեի դրությամբ հյուրերը պարտվում էին 1-3 հաշվով: Հենց այդ ժամանակ փոխարինման մտավ թիմի պատանի տաղանդ Էրլինգ Հոլանդը՝ նշելով նորամուտը թիմի կազմում պաշտոնական խաղերում: 3 րոպե անց Հոլանդը կրճատեց հաշվի տարբերությունը: Հոլանդի գոլից դեռ ուշքի չէին եկել տանտերերը, երբ Սանչոն հավասարեցրեց հաշիվը՝ 3:3: Ոգևորված ձեռք բերածում հյուրերը նետվեցին առաջ ու խփեցին նաև 4-րդ ու 5-րդ գնդակները:
ՖԱՆՏԱՍՏԻԿ խաղ ցուցադրեց Էրլինգ Հոլանդը՝ ձևակերպելով հեթ-տրիկ:
«Բորուսիան» հաղթեց ու միավորների քանակը հասցրեց 33-ի՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական, իսկ «Աուգսբուրգը» 23 միավորով մնաց 10-րդ հորիզոնական: