Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Աուգսբուրգն» ընդունել է Դորտմունդի «Բորուսիային»:
Խաղի 56-րդ րոպեի դրությամբ հյուրերը պարտվում էին 1-3 հաշվով: Հենց այդ ժամանակ փոխարինման մտավ թիմի պատանի տաղանդ Էրլինգ Հալանդը՝ նշելով նորամուտը թիմի կազմում պաշտոնական խաղերում: 3 րոպե անց Հալանդը կրճատեց հաշվի տարբերությունը:
Դրանից 2 րոպե անց Սանչոն հավասարեցրեց հաշիվը: