Իսպանական Պրիմերայի 37-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Սևիլիային» ու 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման գլխավոր հերոսը դարձել է «Վիլյառեալի» հարձակվող Կառլոս Բական, որը նախկինում հանդես էր գալիս «Սևիլիայի» կազմում։ Կոլումբացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Ժերար Մորենոն։
«Սևիլիան», վաստակելով 74 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Հաղթանակի դեպքում՝ թիմը կարող էր Պրիմերայի մրցաշարային աղյուսակում շրջանցել «Բարսելոնային», որը պարտվեց «Սելտային», բայց պարտությունը «Սևիլիային» թույլ չտվեց չորրորդ հորիզոնականից վեր բարձրանալ։ «Վիլյառեալը» 58 միավորով 7-րդ տեղում է։