«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Ա Սերիայի 36-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ առաջիկա խաղը:
«Վաղը ծանր հանդիպում է լինելու, և հուսով եմ, որ բոլոր խաղացողները հասանելի կլինեն: Մեր նպատակն է ապացուցել, որ մենք արժանի ենք Չեմպիոնների լիգային:
Մենք հիասթափված էինք «Միլանում» կրած պարտությունից, բայց մեր նպատակը չի փոխվել: Մենք պետք է հավատանք:
Համառությունը բառ է, որը հաճախ օգտագործվում է ֆուտբոլում, բայց բավարար չէ հաղթելու համար: Ես միշտ խնդրել եմ, որ իսկական կրակ լինի խաղացողների ներսում»,- մեջբերում է Պիրլոյին Football-italia-ն: