Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը աջակցել է թիմի հարձակվող Լուկա Յովիչին, տեղեկացնում է AS-ը:
«Յովիչը երիտասարդ ֆուտբոլիստ է և դեռ շատ բան պետք է սովորի: Հասկանում եմ, որ բարդ է խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալն» է:
Նրան ժամանակ է պետք:
Ես երկար ֆուտբոլային կարիերա եմ ունեցել և գիտեմ, թե ինչ դժվարությունների միջով է անցնում Լուկան»,-ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ Յովիչը անցած ամռանը «Այնտրախտից» տեղափոխվեց մադրիդյան ակումբ:
Իսպանիայի այս առաջնությունում նա մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: