Լոնդոնի «Չելսին» մտադիր է 3 տարվա պայմանագիր առաջարկել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային, տեղեկացնում է Daily Star-ը:
Ավստրիացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը և «Չելսին» ցանկանում է անվճար ձեռք բերել 28-ամյա ֆուտբոլիստին:
Նշվում է, որ «Բավարիան» դեմ չէ քննարկումներին, սակայն, վերջին օրերին այդ բանակցությունները փակուղի են մտել:
Հիշեցնենք, որ Ալաբային իրենց կազմում են ուզում տեսնել նաև ՝ «Յուվենտուսը», «Ռեալը» և ՊՍԺ-ն: