Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հալանդին։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «բիանկոներիները» 19-ամյա հարձակվողին պատրաստ են տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ վճարել։ Թուրինյան ակումբի ներկայացուցիչները ցանկանում են այլ մանրամասներ քննարկել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Հաղորդվում է, որ նշված 3 միլիոն եվրո աշխատավարձից բացի «Յուվենտուսը» նախատեսում է նաև մի շարք բոնուսներ Հալանդի համար։