Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ տուրի շրջանակում «Լեսթերն» ընդունեց «Բրագային» (4:0):
Անգլիական ակումբը եվրագավաթներում վերջին անգամ 4 գնդակ խփել էր 1961 թվականին, երբ խոշոր հաշվով հաղթել էր «Գլենավոնին» (4-1): Դա «Լեսթերի» մեկնարկային հանդիպումն էր եվրագավաթներում:
Հավելենք, որ «Լեսթերը» գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 9 միավորով: