«Սևիլյայի» նորեկ Իվան Ռակիտիչը խոսել է «Բարսելոնայում» անցկացրած տարիների մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Ինձ համար պատիվ էր խաղալ այս մեծ ակումբում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ:
Մինչ նոր հանդիպում»,- ասել է Ռակիտիչը:
Հիշեցնենք, որ Ռակիտիչը նախկինում արդեն խաղացել է «Սևիլյայում» (2011-2014 թվականներին), որի կազմում անցկացրել է 149 հանդիպում և դարձել ՝ 32 գոլի հեղինակ:
Կատալոնական ակումբի կազմում նա մասնակցել է 310 հանդիպում և դարձել ՝ 36 գոլի ու 36 գոլային փոխանցման հեղինակ: