«Էվերթոնի» նախկին տնօրեն Սթիվ Ուոլշը հետաքրքիր բացահայտումներ է արել կապված ակումբի չիրականացրած տրանսֆերների հետ։
The Athletic-ի հետ զրույցում Ուոլշը ասել է, որ համաձայնություն է ունեցել Էրլինգ Հալանդի հետ 2015-2016 մրցաշրջանից առաջ․
«Ես պայմանագիր ունեի համաձայնեցրած Հալանդի հետ, սակայն ակումբը չցանկացավ նրան ձեռքբերել»։
Ուոլշի խոսքերով այդ նույն ժամանակահատվածում ակումբը մոտ է եղել նաև Էնդրյու Ռոբերտսոնին և Հարի Մագուայերին գնելուն։ Ներկա պահին Ռոբերտսոնը հանդես է գալիս «Լիվերպուլի», իսկ Հարի Մագուայերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։