Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտնել է, որ պատրաստ է տեղափոխվել «Յուվենտուս», հաղորդում է Sky Italia-ն:
«Լավ է, որ Պիրլոն գլխավորեց թուրինյան ակումբը: Նա հրաշալի մարդ է, ով հետագայում կդառնա աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:
Եթե նա ինձ հրավիրի «Յուվենտուս», ապա ես մեծ սիրով ընդունելու եմ այդ առաջարկը»,-ասել է Վիդալը:
Հիշեցնենք, որ Վիդալի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: