«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է հանդիպել ակումբի ղեկավարության հետ։ Նա չի ուզում թիմից բաժանվել վատ նոտայի վրա։ Մեսսին ցանկանում է հեռանալ առանց կոնֆլիկտների։
Կատալոնական ակումբը, լրագրող Գիլյեմ Բալագեի փոխանցմամբ, պնդում է, որ հեշտությամբ բաց չի թողնելու Մեսսիին։ Ակումբը ցանկանում է ստանալ պայմանագրում նշված 700 միլիոն եվրո հրաժարագինը։
Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Մեսսիի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է։
33-ամյա արգենտինացին օգոստոսի 25-ին տեղեկացրել էր թիմին, որ ցանկանում է հեռանալ։