Երեկ հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ թիմից։ Արգենտինացու անունը մի շարք ակումբների հետ է կապվում։
Այդ թիմերից մեկն էլ ՊՍԺ-ն է։ L’Equipe-ի փոխանցմամբ՝ փարիզյան թիմում Մեսսիի տրանսֆերի գնումը «անհավանական» են համարում այս տարի։
Հայտնի է դարձել նաև, որ «Բավարիան» ու «Յուվենթուսը» չեն էլ մտածում 33-ամյա հարձակվողի ձեռքբերման ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայիններն» անգամ պայմանագիր են առաջարկել արգենտինացի հարձակվողին։