«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալու լուրերին արձագանքել է նաև կատալոնական ակումբի գլխավոր մրցակիցը՝ «Ռեալ Մադրիդը»։
Marca-ն գրում է, որ «արքայական» ակումբում երկու կարծիք կա ձևավորված Մեսսիի՝ հնարավոր հեռացման վերաբերյալ։ Ակումբում կարծում են, որ սա կատալոնացիներին հնարավորություն կտա բոլորովին նոր նախագիծ կառուցել թիմում, ինչը օգուտ կլինի «Բարսելոնայի» համար։
Մյուս կողմից «Ռեալում» կարծում են, որ Մեսսիի հեռանալը կարող է հարված լինել, որից կատալոնացիները մի քանի տարի չկարողանանա ուշքի գալ։
Ամեն դեպքում «Ռեալում» գտնում են, որ Մեսսիի հեռանալը այդքան էլ լավ նորություն չէ «Ռեալի» համար։ Արգենտինացու հեռանալու դեպքում «Բարսելոնան» հավելյալ առնվազն 100 միլիոն եվրո կունենա, որը կարող է օգտագործել նոր ֆուտբոլիստներ գնելու գործում։